Այսօր՝ նոյեմբերի 25-ին,  խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի  թիվ 7 հասցեին հարակից վայրում  ինքնաշեն տնակ է այրվում:

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն: Ամբողջությամբ այրվել է  84-ամյա Նորիկ Մխիթարյանին պատկանող տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով: Հրդեհի վայրից «Վանաձոր» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել  Ն. Մխիթարյանն ու  Ալլա և Զելմա Աբրամիցինները:

Shamshyan.com

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն