ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, ինչպես նաև քարաթափման վտանգի պատճառով փակ է Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ տալով կիրառել անվաշղթաներ։

Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձնաբուք է։ Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն