Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է Գերմանիայում ԳՇ նախկին պետի ձերբակալությունը. նրան սպառնում է 14-17 տարվա ազատազրկում
Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ գեներալ Գիորգի Կալանդաձեն, որը 2012 թվականին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք երկրի գլխավոր շտաբի պետն էր, ձերբակալվել է Գերմանիայում, հայտնում է newsgeorgia.ge-ն։
Գերմանական ոստիկանությունը դեկտեմբերի 19-ին Բեռլինի օդանավակայանում բերման է ենթարկել Գլխավոր շտաբի նախկին ղեկավարին։
Վրաստանի գլխավոր դատախազությունը Կալանդաձեին Վրաստանին արտահանձնելու միջնորդություն կուղարկի։ Հայրենիքում նրան սպառնում է 14-17 տարվա ազատազրկում՝ ահաբեկչություն նախապատրաստելու համար կասկածվողի խոշտանգումների և անօրինական ազատազրկման մեղադրանքով։
Tert.am