2021 թվականի ընթացքում տարբեր սպորտաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ընդունել ու պարգևատրել են քաղաքային իշխանության ներկայացուցիչները:

Մինչ պարգևատրումը, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ողջունել ու իր երախտիքի խոսքն է հղել մարզիկներին, խոսել նրանց արդյունքների ու հետագա սպասելիքների մասին, ընդգծել, որ մշտապես կանգնած են մարզական ոլորտի կողքին և հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու են այս ոլորտում առկա խնդիրների վերացման, ոլորտի առավել զարգացման համար։ 

Նշենք, որ պարգևատրվել է 17 մարզիկ և 14 մարզիչ: Պարգևատրումների համար ավագանու որոշմամբ հատկացվել է մոտ 12 մլն դրամ:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն