Ամերիկացի գործարար, միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կանխատեսել է, որ կորոնավիրրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով պայմանավորված  ալիքը կտևի մոտ երեք ամիս, սակայն համավարակը կարող է ավարտվել դրանով:

«Երբ թվում է, թե կյանքը վերադառնում է իր բնականոն հունին, կարող է հայտնվենք համավարակի վատագույն շրջանում: Այս ամենում լավ լուրն այն է, որ «Օմիկրոնն» այնքան արագ է տարածվում, որ երբ այն գերիշխող դառնա մի երկրում, ալիքն այդ երկրում կտևի 3 ամսից ավելի քիչ: Այդ մի քանի ամսում կարող է վատ լինի, սակայն ես դեռ հավատում եմ, որ եթե ճիշտ քայլեր անենք, համավարակը կավարտվի 2022 թվականին»,- իր թվիթերյան էջում գրել է Գեյթսը:

Վերջինս հավելել է, որ «համավարակը մի օր կավարտվի, և որքան լավ խնամենք միմյանց, այդ օրն ավելի շուտ կգա»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն