Ինձ զանգում ասում էին՝ էս ինչը ստատուս է լայքել, գործից հանեք․ Մարության
Նրանք ինձ աասում էին՝ պրն Մարության, քաղաքապետարանի էս ինչ աշխատակիցը վատ մեկնաբանություն է գրել, վատ ստատուսին լայք է դրել, պետք է աշխատանքից հեռանան։ Սակայն նմանատիպ տասնյակ զանգերին ի պատասխան ասել եմ, որ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունը նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ մարդկանց քաղաքական հայացքների համար հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, հեղափոխությունը ֆեյսբուքով չեն կառավարում, ամեն ինչ դրանով չի սկսվում ու չի վերջանում։ Ասում էի հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ եկել այստեղ, ես՝ գործով եմ զբաղված։ Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց Հայկ Մարությանը։
Հետո զանգեր էի ստանում տարատեսակ պաշտոնյաներից, ովքեր մերձավորների համար արտոնություններ էին խնդրում։ Էս ծաղիկի բուդկեն էստեղ դնենք, էս շինթույլտվությունը տանք, էսքան հարկ ավելացնենք, հողը ընդլայնենք և այլն։ Բնականաբար, բոլոր դեպքերում ստացել են պատասխանը՝ քանի դեռ այդ պաշտոնում ես եմ՝ ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում։ Նմանատիպ զանգերը ինձ համար տհաճ ազդակ էր, որովհետև թիմին միանալու ժամանակ այդպիսի զանգեր չէի սպասում։ Հենց այդտեղից է առաջացել իմ և ՔՊ-ի միջև աշխարհայացքների խզումը »,- հավելեց Մարությանը։
Hraparak.am