Այսօր Հանրապետության հրապարակում կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը
Այսօր երեկոյան ժամը 19:00 Հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ այս տարի Երևանի քաղաքապետարանն ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, չեն գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ տոնածառեր են տեղադրվել նաև վարչական շրջաններում:
Armeniatoday.news