Ուկրաինայի կողմից քիմիական զենքի կիրառման մտահոգություն են հայտնել Դոնեցկում
Ուկրաինայում արդեն քիմիական զենք կա: Այս մասին հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը:
«Քիմիական զենքն արդեն առկա է Ուկրաինայի տարածքում, կկիրառվի, թե ոչ, դա արդեն ժամանակի հարց է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պուշիլինը:
Դոնեցկի ղեկավարը հույս է հայտնել, որ Կիևն այնուամենայնիվ չի գնա «այդ լուրջ և անօրինական քայլին»: «Միևնույն ժամանակ երաշխավորել, որ դա տեղի չի ունենա, դեռևս ոչ ոք չի կարող: Ուկրաինան, ցավոք սրտի, շատ անօրինական քայլեր է անում»,- ընդգծել է գործիչը:
Դեկտեմբերին ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ևս հայտարարել էր, որ ամերիկյան մասնավոր զինվորական ընկերությունները սադրանք են ծրագրում Դոնբասում քիմիական նյութերի կիրառմամբ:
Tert.am



















