Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս
1. Լեգիտություն ձեռքբերելու համար
Առաջ իշխանությունն Աստծուց էր, դրա հսմար բռնակալները հանդես էին գալիս Աստծո անունից, հիմա իշխանությունը ժողովրդից է (գոնե` Դե Յուրե), դրա համար նրանց սիրած արտահայեւնը «Ես կատարում եմ ժողովրդի կամքը».
- ժողովուրդը ուզում է շրջափակել եւ ծեծել դատավերներին,
- ժողովուրդն ուզում է փոխել ՍԴ կազմը,
- ժողովոիրդը հոգնել էր Արցախից, դրա հսմար որոշեց պարտվել եւ դառնալ ինքնիշխան,
- ժողովուրդն ուզում է ունեզրկել "քրեաօլիգարխիային" եւ նրանց ունեցվածը բաժանել ՔՊ-ականների միջեւ եւ այլն։
2. Անձնական պատասխանատվությունից խուսափում
Երբ բռնակալը կործանարար որոշումներ է կայացնում, «ժողովրդի անունից» խոսելու հռետորաբանությունն օգնում է մեղքը բարդել ուրիշների վրա.
3. Բաժանում «մենք»-ի և «նրանք»-ի
Յուրացնելով ողջ բնակչության անունից խոսելու իրավունքը՝ բռնակալն ավտոմատ կերպով այդ դաշտից դուրս է մղում ցանկացած ընդդիմության.
Բանաձևը պարզ է. «Ես ժողովուրդն եմ։ Եթե դուք իմ դեմ եք, նշանակում է՝ դուք ձեր իսկ ժողովրդի դեմ եք (դավաճաններ եք, հնգերորդ շարասյուն, հայրենիքի թշնամիներ)»։
4. Հոգեբանական միաձուլում
Բռնապետները հաճախ օգտագործում են «առաջնորդը՝ որպես ազգի մարմնավորում» հայեցակարգը։ Նրանք փորձում են ջնջել սահմանն իրենց, պետության և հասարակության միջև։
5. Միահամուռ համաձայնության պատրանքի ստեղծում
Վերահսկվող լրատվամիջոցների եւ ֆեյքերի ագարակների միջոցով ստեղծվում է ամեն ինչի հետ համաձայն, միատարր հասարակության պատկեր։
Երկրի ներսում գտնվող այն մարդուն, ով համաձայն չէ ռեժիմի հետ, սկսում է թվալ, թե ինքը բացարձակ փոքրամասնություն է։ Քանի որ «բոլորը կողմ են», ուրեմն ձայն հանելը վտանգավոր է և անիմաստ։ Դա կաթվածահար է անում դիմադրելու կամքը:
Կարճ ասած. Ժողովրդի անունից խոսելը "ժողովրդի վարչապետ" հանդեպ սիրո նշան չէ, այլ քաղաքական գոյատևման հիմնական գործիք։ Դա թույլ է տալիս բռնակալի հարկադրանքը վերածել «հնազանդության», իսկ նրա ամենաթողությունը՝ «բարձրագույն կարգի ժողովրդավարության»։








































