Սրանք ատում են խելոք, հարուստ եւ կայացած մարդկանց

Սրանք չեն թաքցնում, որ 
չեն սիրում հայ առաքելական եկեղեցին/Սրբազանների վիճակը եւ եկեղեցու դեմ հարձակումները վկա/

չեն սիրում հայոց պատմությունը/Ցեղասպանության ժխտումը վկա/

չեն սիրում հայկականությունը/դասագրքերից հայոց պատմության դասերի կրճատումները վկա/

չեն սիրում հարուստ մարդկանց/Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի էսօրվա վիճակը վկա/

չեն սիրում խելոք մարդկանց/Արմեն Աշոտյանի քաղբանտարկյալ կարգավիճակը վկա/

չեն սիրում Հայաստանը/չարաբաստիկ եւ հակահայկական սահմանազատումները վկա/

չեն սիրել Արցախը/Արցախի հանձնումը վկա/

Սրանք ատում են կայացած մարդկանց, սկզբունք եւ նվիրվածություն ունեցող մարդկանց։

Ատում են անկախ Հայաստանի պատմության անցած 30 տարիները։

Որովհետեւ աղքատ են հոգով։

Կհարցնեք, իսկ ի՞նչ են սիրում․․

Ոչինչ իրենց շահից, փողից, փորից եւ տերերից բացի։

Զուտ հռետորական հարց համարեք՝ իրենց մասով ամեն բան պարզ է, անթաքույց։

Իսկ մե՞նք, մենք ի՞նչ ենք սիրում։Եթե սիրում ենք, փո՞րձում ենք պահել-պահպանել այնպես ինչպես սրանք են պահում իրենց սիրածը։Մտածենք։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ