<Բռնոցի-պպզոցի> խաղացողների ժամանակը
Աշխարհում հիմա մի խաղ են խաղում, որը հիշեցնում է իմ մանկության բազում խաղերից մեկը։
Իմ հեռավոր մանկության տարիներին մի , խաղ կար, կոչվում էր <բռնոցի-պպզոցի>։
Մեկը բռնող էր <նշանակվում>, մյուս խաղացողները՝ վազող-փրկվողներ։ Բռնողը մոտենում էր, եւ, եթե , հասցնում էիր ժամանակին պպզել, <փրկվում էիր>, բռնողը այլեւս <խաթրիդ> չէր կպնում, քեզ թողնում էր պպզած, իսկ ինքը վազում էր մեկ այլ խաղացողի հետեւից։
Պպզողները այսպիսով գնալով շատանում էին։
Վերջում մնում էր բռնողը եւ միայն մեկ վազող։ Իսկ ամենավերջում, վազողը լրիվ մենակ էր մնում, եթե <որսը> հաջող չէր եւ խաղի ավարտին բազմաթիվ պպզածներ էին լինում փողոցում, որ չէին էլ հիշում թե ում առաջ եւ ինչու են այդպես պպզած, մինչեւ <մայրիկները> տուն չէին կանչում։ Հիմա եւ աշխարհում եւ մեր երկրում ճիշտ էդ խաղն է՝ այս իշխանությունը պպզողն է, վազողը նրան պպզացրել է եւ թույլ չի տալիս ոտքի կանգնել։ Խորը պպզածները վախից չեն արձագանքում, չեն պատասխանում <վազողի> խոսքերին ու գործողություններին։ Դե, հա, էլի, ի՞նչ կարիք կա պատասխանել հաջիեւներին, ապացուցել, որ Գանձասարը հայկական է, որ Արցախը հայկական է, որ մեր եկեղեցիները քրիստոնեական են, ի՞նչ կարիք կա <անցավ> գլուխը հարվածի տակ դնել , պպզած տեղից ոտքի կանգնել, չէ որ իրենք իրենց բնական վիճակներում են։
Իմացեք, սրանք շուտով փորձելու են նաեւ <պախկվոցի> խաղալ։
Չի փրկելու։
Պպզած-կզածների վերջին հանգրվանը երկրի ներսում <առյուծ> կտրելն է, դրսում՝ <շլդիկ-նապաստակ>-ությունը։
Իսկ ամենավերջին հանգրվանը <հարեւանի> տանը թաքնվելը։ Ոչ մի <Պախկվոցի չի փրկելու։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































