«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրել է.

«Վարչական դատարանը, դատավոր Հրաչ Այվազյանի դեմքով, միացավ իրավական բանդիտիզմին:

Սույն դատավորը Վանաձորի ավագանուն ապօրինաբար արգելել է այսօր ընտրել համայնքի ղեկավար»:

Նշենք, որ դատարանում քննվող վարչական գործի շրջանակներում դատարանի կողմից 24.12.2021թ. կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով մասնավորապես արգելվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը` մինչ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։

Նշենք նաեւ, որ ժամը 11-ին տեղի է ունենալու Վանաձորի ավագանու անդրանիկ նիստը, որի օրակարգում է համայնքապետի ընտրության հարցը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Վանաձորում ՔՊ-ն կարծես նահանջում է։ Վանաձորի ավագանու ՔՊ-ական ցուցակը գլխավորած Արամ Խաչատրյանը՝ Լոռվա գործող մարզպետը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ինչը նշանակում է, որ համայնքապետի պաշտոնի հույս չունեն։ «Ասլանյան դաշինքի» նկատմամբ իշխանության խաչակրաց արշավանքը, կարելի է ասել, հակառակ էֆեկտը տվեց` ավագանի անցած ուժերը հրաժարվում են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել։



Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն