Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ տուժել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից արձակված հրամանից, առ այն` քաղաքացիներին պարտադրել հանձնել ՊՇՌ թեստ, իրենց դրամական միջոցներով: ՊՇՌ թեստի համար վճարումները կազմել են ահռելի գումարներ: Այսինքն` ՀՀ քաղաքացիներին պատճառվել է՝ և՛ նյութական, և՛ բարոյական վնաս՝ ի դեմս Անահիտ Ավանեսյանի կողմից ընդունված ոչ իրավաչափ հրամանի։ Կրած վնասների համար ՊՇՌ թեստ հանձնած յուրաքանչյուր անձի պետք է փոխհատուցել, դա փոխհատուցողը ՀՀ կառավարությունն է՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության:

Հորդորս՝ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Անահիտ Ավանեսյանի ոչ իրավաչափ հրամանից, դիմեք  և ստացեք կրած վնասների հատուցում: Դուք պետք է դիմեք ԴԻՄՈՒՄ-ՊԱՀԱՆՋՈՎ, ՀՀ առողջապահության նախարարություն՝ վնասների հատուցման համար:

Հարգանոք՝ Զարուհի Փոստանջյան

Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն