Շարունակում են լքել իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հայրապետյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երեւանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Իսկ «Իմ քայլից» Վահե Գեւորգյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին. նա շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները եւ համապատասխան հանձնաժողովում աշխատանքները:
Նշենք, որ Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո ավագանու առաջին նիստն է։
Hraparak.am