Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 31-ին այցելել է առաջնագիծ և Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել Պաշտպանության բանակի դիրքապահ զինծառայողներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գալիք տարում շարունակվելու են ինտենսիվ աշխատանքները ծառայության պայմանների բարելավման, բանակի վերակառուցման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Նախագահի խոսքով՝ 2022թ.-ին իշխանություններն անելու են հնարավորն Արցախի անվտանգության մակարդակը նոր աստիճանի բարձրացնելու համար:

Այցի ընթացքում Արցախի նախագահին ուղեկցել է նաև ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն