Դպրոցում աշխատող ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին հիշեցնեմ, որ 2022 թվականի հունվարի մեկից նրանք նույնպես կարող են օգտվել տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգից և ստանալ ծախսերի փոխհատուցում։ Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարը նշել է, որ տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում որոշ բարելավող փոփոխություններ են իրականացվել այս հոկտեմբերին՝ հանրային տրանսպորտի բացակայության դեպքում փոխհատուցման չափի ընտրության մասով, ինչպես նաև նախատեսվել են կարգավորումներ դպրոցի շենքի հիմնանորոգման/վերակառուցման կամ նորի կառուցման դեպքում շենքի ապամոնտաժման պատճառով այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը ժամանակավորապես կազմակերպելու համար անհրաժեշտ ծախսերի փոխհատուցման մասով։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն