Վեհը չպետք է դատարան մտնի
1903թ., երբ Հայոց հայրապետ Խրիմյան Հայրիկը Թիֆլիսից վերադառնում էր Հայաստան, իսկ Թիֆլիս նա գնացել էր հանդիպելու կովկասի փոխարքա Գալիցինի հետ, քննարկելու 1903 թվականի հունիսի 12-ին ցարական կառավարության հայոց եկեղեցական ու վանական գույքը բռնագրավելու մասին տխրահրչակ որոշումը և մերժեւմ էր ստացել, Ալեքսանդրապոլում գյումրեցիները պառկեցին գնացքի գծերին՝ չթողնելով գնացքը առաջ շարժվի: Նրանք պահանջում էին, որ Հայրապետը դուրս գա և խոսի իր հոտի հետ: Մինչ այդ , Ալեքսանդրապոլի ռուս բարձրաստիճան ղեկավարությունը և զինվորական հրամկազմը ցանկացել էին պատվով դիմավորել Խրիմյան Հայրիկին, բայց, ստացել էին կոպիտ պատասխան: Կաթողիկոսը գավազանակրին ասել էր՝ նրանց փոխանցի, որ երեսները տեսնել չեմ ուզում: Եւ երբ կարճատև կանգառից հետո հնչեցին գնացքի շչակները , ժողովուրդը պառկեց գնացքի գծերին, պահանջելով Խրիմյան Հայրիկին դուրս գալ և հանդիպել ժողովրդի հետ: Այդ օրը Կաթողիկոսը գիշերեց Ալեքսանդրապոլի առաջնորդարանում և այդտեղ ժողովրդի պահանջին՝ «Հայրիկ, կալվածքները չպիտի տաս» , հնչեց Խրիմյան Հայրիկի պատասխանը. «Չէ, սիրելիներս, Հայրիկը կալվածքները չի տա»:
Ինչ եմ ուզում ասել. այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատն է: Եթե մեր մեջ դեռ մի քիչ մնացել է արժանապատվություն, չպետք է թույլ տանք, որ Վեհը մտնի դատարան: Այս խայտառակության վերջը պետք է տրվի; Եթե Վեհը մտավ դատարան և կանգնեց դատարանի առաջ, իմացեք, ամեն ինչ վերջացած է, և դա այսօր է:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































