12 հայ դիզայներ Հունաստանում կմասնակցի Աթենքի նորաձևության միջազգային ցուցահանդեսին
Առաջին անգամ 12 հայկական բրենդեր/հայ դիզայներներ և տեքստիլ արտադրողներ/ միասնական տաղավարով կմասնակցեն Աթենքի նորաձևության միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց ամառային հավաքածուները հունվարի 27-30-ը Աթենքում:
Ինչպես հայտնում են Հունաստանում Հայաստանի դեպանությունից, միջոցառումն իրականացնում են Նորաձևության և դիզայնի պալատը Հունաստանի հագուստի արդյունաբերության ասոցիացիայի (HCIA) հետ համատեղ իրականացվող «Textile Alliances» նախաձեռնության շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ն Բիզնեսի համար (EU4Business: Connecting Companies) ծրագրի կողմից:
Աթենք ուսումնական և համագործակցության փոխանակման այցի շրջանակներում նախատեսվում են նաև այցեր տեքստիլ գործարաններ, հանդիպումներ ոլորտի ներկայացուցիրների հետ, որը հնարավորություն կտա հայ արտադրողներին միջազգային նոր շուկա մուտք գործել:
hy.armradio.am