Է, հա, ի՞նչ է եղել որ` գազը կթանկացնեն, աթար կվառենք
Է, հա, ի՞նչ է եղել որ` գազը կթանկացնեն, աթար կվառենք, անտառները կկտրենք, խարույկի շուրջ կտաքանանք...
Տիգրանաշենը կվերցնեն` Վայոց Ձոր գնացող ճանապարհից կզրկվենք, Տավուշից մի երկու կտոր էլ կտանեն ու Վրաստան գնացող ճանապարհը կզավթեն...շրջանցող ճանապարհներով կգնանք-կգանք...հիմա ո՞վ է հիշում Գորիս- Կապան ճանապարհի մասին...
Ռուսաստանը գյուղմթերք, խմիչք, ծաղիկ, ձուկ չի գնում մեզնից` ի՞նչ կա որ` այգիները կկտրենք, գործարանները կփակենք...խոպան կգնանք, կամ կարտագաղթենք` աշխարհում լիքը գործ կա...
Ցեմենտը թանկացել է` ոչինչ թող քիչ կառուցեն, էդքան շենք մեզ պետք չի...
Տոյոտայի սալոնը փակվել է, ոչինչ` հեծանիվ կքշենք, ոտքով ման կգանք...
Հայ դպրոցականները թուրք և ադրբեջանցի դպրոցականներից հետ են մնացել, պարզ տեքստերը կարդում` չեն հասկանում, իսկ ինչների՞ն է պետք կարդալը կամ հասկանալը` ինչքան քիչ հասկանան, էնքան հեշտ կապրեն...կարդալը պետք է մի բանի համար, որ քվեաթերթիկում ճիշտ տեղում պտիչկա դնեն, ոչինչ` կբացատրենք, կվախեցնենք, կօգնենք` կհասկանան...
Մարզերից եկող տրանսպորտը չի մտնելու այլևս Երևան, իսկ ինչի՞ են մարզից մայրաքաղաք գալիս` գյուղերում թող մնան, հող մշակեն, անասուն պահեն...
Ատոմակայանը կփակվի, մոմ կվառենք, կերոսինի լամպերին հետ կգնանք...
Շարքը դուք շարունակեք...
Առհասարակ, սենց որ գնաց, պետություն էլ պետք չի, կառավարությունն էլ մանր մունր հարցեր կարգավորող ԺԷԿ-ի կնմանվի, ասենք, որ կոյուղու վթար չլինի` կեղտաջրերը չհոսեն փողոցներով, խոշոր տրանսպորտային, էներգետիկ կոլապսներ չլինեն` սպառնալիք չդառնանք հարևան երկրների համար...
Մի քիչ ասֆալտ, մի քիչ փառատոն-մառատոն, մի երկու սպորտային միջոցառում, մի երկու եվրոպացի պաշտոնյա գան` ձևացնեն, թե Հայաստանը դեռ պետություն է...դրանից ավել պահանջ այսօր հայ մարդն ունի՞...կարծես թե չունի...
Ադրբեջանը օտարերկրյա դիվանագետներին Ստեփանակերտ ու Շուշի է տանում, հայկական հետքը ջնջում տարածաշրջանից, ամրապնդում իր դիրքերը աշխարհում, հայկական իշխանության պարագլուխը Սևանում լող է տալիս` ոչսպորտային (մեղմ ասած) մարմինը ցուցադրում, խարույկների շուրջ երեխաների հետ ռոմանտիկ միջոցառումներ կազմակերպում, ՔՊ-ի կարիերիստների հետ ժողովներ անում (ՍՄԿԿ-ի նմանությամբ) և պայքարում ընդդիմության դեմ...
Ամենաբուռն էմոցիան ընդդիմադիր ուժերի հանդեպ ունի` ատում է ինչքան ուժ ունի: Այնպես է ատում, որ ուզում է բնաջնջել Հայաստանյան իրականությունից` մի մասին կալանավայրերում է փակել, մյուսներին փորձում է այնպես ճնշել, որ չհամարձակվեն անգամ տեղական ընտրություններին մասնակցել ու որևէ համայնքում հաղթել:
Բայց երբ ուշադիր նայում ես այս իշխանություն կոչվածին ու նրա լիդերին, նրանց քայլերին ու օրվա գրաֆիկին ես հետևում, անհնար է չնկատել այն փակուղին, հետընթացը, ողորմելի վիճակը, ինտրիգներն ու հուսահատությունը, որ սրանց ամեն խոսքից ու տեսքից թափվում է...







































