Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգ այցը Ամարաս վանական համալիր:

Այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Շրջայցի ընթացքում զինծառայողները եղել են համալիրի բոլոր տաճարներում, վանքի ներսում, դրսում և շրջել են ամրոցի պարիսպներով:

Ամարասի հայկական վանքը հիմնադրվել է IV դարի սկզբին, հանդիսանում է վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկը: Ամարասի վանական համալիրը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի տարածքում։

Ռուսաստանի Դաշնության նախագահի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն