ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիան շարունակվում է։ Ակցիայի մասնակիցները, ինչպես նախատեսված էր, Բրազիլիայի հրապարակից երթով շարժվել են դեպքի Կենտրոնական բանկի շենքի մոտ, որտեղից էլ փոքրիկ ակցիայից հետո շարժվելու են դեպի  Հանրապետության հրապարակ։

հիշեցնենք, որ վարորդներին զայրացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր որոշումը, ըստ որի՝ բարձրացվելու են ԱՊՊԱ-ի բազային սակագները, նաև փոփոխություններ տեղի կունենան ապահովագրության գնի հաշվարկման համակարգում: 

Քիչ առաջ ակցիայի մասնակիցներից մեկը իրենց հետ բերած թղթերը, որոնց վրա գրված է «Ոչ ԱՊՊԱ-ի թանկացմանը», սկսեց փակցնել, ինչից հետո բերման ենթարկվեց։ Վարորդները հանդիպում են պահանջում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ, որը երեկ էր մամուլի ասուլիսով հանդես գալիս ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն