30 տարի առաջ Երևանում բացվեց ԱՄՆ առաջին դեսպանատունը
Ուղիղ 30 տարի առաջ՝ 1992թ․ փետրվարի 3-ին Երևանում բացվեց ԱՄՆ առաջին դեսպանատունը, որը տեղակայված էր «Հրազդան» հյուրանոցում վարձակալած մի քանի սենյակներում։
Բացմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ստիվեն Մանը և անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։