Տան վարձի փող չունենք. Արցախից տեղահանվածները փողոցում են
Արցախից տեղահանվածները նորից փողոց են դուրս եկել։ Նրանք այս անգամ Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց են բողոքի ակցիա իրականացնում։
«Հայաստանի եւ Արցախի կառավարությունները համագործակցելով իրար հետ բերել են այն իրավիճակին, որ զրկել են մեզ նվազագույն աջակցությունից։Մեզ զրկել են նրանից, որ այսօր այլեւս չենք կարողանում տան վարձերը տալ: Տան վարձերը եւ կոմունալի նվազագույն չափը չենք կարողանում վճարել։ Ինչպես տևական ժամանակ առաջ, այնպես էլ հիմա մենք նաև շարունակում ենք պահանջել , որ փախստականի կարգավիճակ տան մեզ»,- լրագրողների հետ զրույցում ասաց տեղահանված արցախցիներից մեկը։
«Թող ինչպես ուզում են ժողովրդի կարիքները հոգան, բա ու՞ր են այդ մարդիկ, չենք տեսնում, ո՞վ է մտածելու մեր մասին։ Ասում են՝ բնակարան ենք տալու Արցախում, հա, էլի թող տան, բայց մինչև էդ մեզ գումար է պետք, որ մենք մի կերպ կարողանանք գոյատևել։ Հետո բնակարանները հենց տան, մենք արդեն մեծ հաճույքով կգնանք կապրենք։ Խոսքը հիմիկվա մասին է, մենք գումար չունենք մեզ գոյատևման համար միջոցներ են հարկավոր»,- հավելեց նա։
Hraparak.am