Հայկ Խանումյանը պետք է հրաժարական տա, մեզ Հայկ Խանումյանի նման պետական չինովնիկ պետք չի: Այո, շատ պարզ ենք խոսում։ Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը պիտի հրաժարական տա։ Այս մասին քիչ առաջ Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախից տեղահանվածներից մեկը։

«Մենք շատ պարզ լսեցինք, որ Խանումյանը վերջերս հայտարարեց, թե միջազգային կառույցներն էլ են խոչընդոտ հանդիսանում, որ տեղահանված արցախցիները վերադառնան Արցախ, այսինքն՝   միջազգային կառույցները, որ ինչ-որ չափով մեզ աջակցություն են տրամադրում, դրանով խոչընդոտում են, որ մարդիկ գնան Արցախ։ Նման բան իհարկե իրականում չկա։ Միջազգային կառույցները մարզերում տեղահանված արցացխիներին բրիկետով, վառելափայտով օգնում են կամ կոմունալ վճարումները մի մասով օգնում են։Միջազգային կառույցները խոչընդոտ չեն հանդիսանում, ընդհակառակը, օգնում են, որ մենք այստեղ գոյատեւենք, իսկ երբ մեզ կասեն, որ ձեր բնակարաններն Արցախում պատրաստ են, մենք մեծ հաճույքով կգնանք: Հայկ Խանումյանը պետք է հրաժարական տա»,- ասաց արցախցին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն