Բողոքի ակցիա՝ ընդդեմ Լուկաշենկոյի հայտարարության
Ազգային-ժողովրդավարական Բևեռի երիտասարդական թևը կազմակերպել է «Արժանապատվության» ակցիա Հայաստանում Բելառուսի դեսպանության մոտ՝ ի պատասխան Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի վիրավորական հայտարարության։
Այստեղ ոստիկանական ուժեր են կուտակվել, ակցիայի մասնակիցների ու նրանց միջեւ լարված իրավիճակ է ստեղծվել, ոստիկանությունը հորդորում է ավելի հեռու կանգնել։
Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, մասնավորապես, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...»։
Hraparak.am