Բոլոր ժամանակներում եղել են իշխողներ, ընդ որում, նախնադարյան գոյության կռվի կոշտ պայքարի ժամանակներում իշխել են միայն առողջ և ունակ անհատները։ Քաղաքակրթությունը մարդկությանը պարտադրել է իշխողների երկու տեսակ՝

ա) մարդիկ, որոնք կյանքի բարդությունները լուծելու հնար են գտնում և առանց աղմուկի լուծում դրանք,

բ) մարդիկ, որոնք նույն բարդություններին ավելացնում են նորերը, և ունակ են ոչ թե դրանց լուծման հնար գտնել, այլ բազում պատճառներ և մեղավորներ ցուցանել։

Երկուսն էլ արհեստավարժ են իրենց ընտրած գործում, սակայն առավել համոզիչ է երկրորդ տեսակը։ Եվ եթե արհեստական բանականության ներկա անհամակարգ իրադարձությունները չկանխվեն, երկուսին էլ փոխարինող կգտնվի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ