«Արմավիր» ՔԿՀ ծառայողները դատապարտյալին բերված սառնարանից հայտնաբերել են 55 հեռախոս
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 9-ի ժամը 11:30-ի սահմաններում զննության են ենթարկել քաղաքացի Կ. Մ.-ի կողմից դատապարտյալ Ռ. Ղ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 55 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 5 մարտկոց և 3 USB-լար:
Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Armenpress.am