Ձեր դերը ստեղ դեղձի չիր աշխատելը չէ. Սամսոնյանը՝ ԵՄ դեսպանին
Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Սա նաեւ էդ տիկին դեսպանի ականջի համար եմ ասում։ Նա ամեն օր քնում - արթնանում է ու շատ լավ էլ դա տեսնում է, բայց փաստորեն արձագանք անգամ չկա։ Այս մասին քիչ առաջ ԵՄ ներկայացուցչության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում Նարեկ Սամսոնյանը։
Նշեն , որ ակցիայի մասնակիցները բողոքում են Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները չնկատելու, դրանց վրա աչք փակելու դեմ:
Էսօր Հայստանում տարբեր մարդիկ հետապնդվում են ու անցնում տարբեր քրեական գործերով՝ բնավ կապ չունենալով ոչ մի բանի հետ։ Այս ամենը արվում է նրա համար, որովհետև այս երկրում մի հոգեկան հիվանդ որոշել է , որ իր իսկ դեմ ցանկացած մի քաղաքական խոսք անպայման պիտի ճնշվի խայտառակ իրավական ճանապարհներով։ Տիկին դեսպան, Ձեր դերը ստեղ ոչ թե դեղձի չիր աշխատել է, այլ ժողովրդավարական ինստիտուտները պահպանելն է։ Այսօր այս երկրում մի հոգեկան հիվանդ ոստիկանությանը դարձրել է պոլի շոր»,- հավելեց Սամսոնյանը։
Hraparak.am