GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացնում է «Երևանցիների ձայնը» սոցհարցման արդյունքները։

Նշենք, որ նախկինում այն կոչվում էր «Երևանցիները երևանցիների մասին»։

Ըստ Նավասարդյանի՝ հարցումները  իրականացվել  են փետրվարի 24-ից հունվարի 2-ը։ Հարցվածների քանակը՝ 800։Հարցումները կատարվել են հեռախոսի միջոցով, հարցվածները երևանցիներն են։

65 տոկոսը բացասական է վերաբերվում Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու վերաբերյալ «Իմ քայլի» որոշմանը, հետազոտության արդյունքները մամուլի ասուլիսին ներկայացրեց «GALLUP International»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը։

Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու որոշմանը լիովին դրական է վերաբերվում հարցվածների 3.9 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 6.9 տոկոսը,ավելի շուտ բացասական՝ 13.4 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 50.9 տոկոսը։

«Այսինքն՝ քաղաքացիների 65 տոկոսը բացասական է վերաբերվում այդ հանգամանքին», - ասաց Նավասարդյանը։

Քաղաքացիներին հարց է տրվել նաև, թե արդյոք անհրաժեշտություն կա անցկացնելու Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ։

միանշանակ այո` 41.6 տոկոսը

ավելի շուտ այո` 19.2 տոկոսը

ավելի շուտ ոչ՝ 10 տոկոս

միանշանակ ոչ՝ 11 տոկոսը։

«Ում եք ցանկանում տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում» հարցին երևանցիները պատասխանել են, որ

Հայկ Մարությանին - 28.3 տոկոս, այլ տարբերակներ -15.8 տոկոս

Այլ տարբերակներ պատասխանում որևէ մեկը 1.5 տոկոսից ավելի ձայն չի հավաքել։ 



Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն