Երևանցիների 48 %-ը բացասական են գնահատում նախկին նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությունը. GALLUP International
Երևանցիների 48 %-ը բացասական են գնահատում նախկին նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությունը։ Այս մասին այսօր հատնեց «GALLUP International»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով երևանցիների շրջանում «GALLUP International»-ի հարցման տվյալները։
Նավասարդյանը նշեց, որ հետազոտությունն իրականացվել է հունվարի 24-ից փետրվարի 2-ը, հարցմանը մասնակցել է 800 քաղաքացի։ Հարցումն իրականացվել է հեռախոսազանգերի միջոցով։
«Գնահատեք ՀՀ պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանի կատարած աշխատանքը պաշտոնավարման տարիներին» հարցին երևանցիները պատասխանել են հետևյալ կերպ՝
▪️ «Լիովին դրական» – 2.6 %
▪️ «Ավելի շուտ դրական» – 20.4 %
▪️ «Ավելի շուտ բացասական» -17.8 %
▪️ «Ընդհանրապես բացասական» – 30.5 %
Երևանցիները հաջորդ նախագահի իրենց նախապատվություններում առաջին տեղում նշել են Արամ Սարգսյանին (3.7%), նրան հարջորդում են Վահագն Խաչատուրյանը (2.4%) և Ռոբերտ Քոչարյանը (0.7%). բացարձակ մեծամասնություն են կազմում չկողմնորոշվածները (69%):
Armeniatoday.news