Հայաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանին է վերադարձրել դիերի մասունքներ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբին:

Նշվում է, որ մասունքները դուրս են բերվել հիմնականում գրունտային և ստորերկրյա ջրերի վայրերից, ուստի «ԴՆԹ-ի նմուշներ ստանալը շատ դժվար է»։

«Վերջնական փուլում հստակ տեղեկատվություն կտրամադրվի այն մասին, թե քանի աճյուն կա այնտեղ», - ասել է աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալը:

Օրերս, երբ Ադրբեջանը վերադարձրեց հայ գերիների վերջին՝ ութ հոգանոց խմբին, այդ երկրի գերիների և անհետ կորածների հանձնաժողովը հայտարարեց, թե Բաքուն փոխարենը Հայաստանից տեղեկություն է ակնկալում 90-ականներին ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորումների վայրերի մասին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդարանում հայտարարեց, որ անցած տարվա ընթացքում Հայաստանը Ադրբեջանին է հանձնել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 108 մարդու աճյուն։ Նա նաև նշեց, որ առաջիկա օրերին պատրաստվում են տեղափոխել ևս երկու դիերի աճյուններ։

Azatutyun.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն