Հայաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում COVID-ի դեպքերի թիվը կրկնակիից ավելի աճ է գրանցել․ ԱՀԿ
Եվրոպայի արևելյան մասում դեռևս պետք չէ վերացնել հակագիտական միջոցները։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն։ ԱՀԿ-ում նշել են, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում և Ադրբեջանում COVID-19-ի դեպքերի թիվը կրկնակիից ավելի աճ է գրանցել։
««Օմիկրոնի» ալիքը շարժվում է դեպի արևելք. տարածաշրջանի արևելյան հատվածի տասը անդամ պետություններում արդեն հայտնաբերվել է այս տարբերակը: Տագնապալի իրավիճակում ենք, մենք բախվել ենք «օմիկրոնի» հզոր ալիքին՝ տարածաշրջանի արևելյան մասում «դելտա» տարբերակի լայն շրջանառության ֆոնին։ Կարծում ենք՝ միջոցառումները չեղարկելու ժամանակը չէ, որոնց արդյունավետությունը COVID-19-ի տարածման նվազեցման առումով ապացուցվել է»,- նշել է Կլյուգեն:
ԱՀԿ-ի տվյալներով՝ Եվրոպայում գրանցվել է COVID-19-ի վարակման 165 մլն, մահվան` ավելի քան 1.8 մլն դեպք։
«Միայն անցյած շաբաթ մահացել է տարածաշրջանի 25 հազար բնակիչ։ Առողջապահության համակարգերն ավելի մեծ ծանրաբեռնվածություն են զգում, բուժաշխատողների շրջանում հիվանդացությունը նույնպես աճում է։ Զգալիորեն աճել է բժշկական հաստատություններում վարակի փոխանցման վտանգը, ինչն է՛լ ավելի է բարդացնում ներկայիս իրադրությունը»,- պարզաբանել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանում փետրվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսային վարակով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հասել է 408 381-ի։ Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 1307 նոր դեպք է բացահայտվել։ COVID-19-ից անցած մեկ օրում մակացել է 15 մարդ, իսկ ընդհանուր առմամբ՝ 8201 քաղաքացի։
Armeniatoday.news