Կորոնավիրուսը Հայաստանում. վերջին տվյալները
Հայաստանում փետրվարի 16-ին կատարվել է 9595 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 774 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ` մեկ օրում առողջացել է 3514 հիվանդ, մահվան 28 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով` Հայաստանում փետրվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 410 155 դեպք, որոնցից 379126-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18 645 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 229 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 581 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Ընդհանուր կատարվել է 2 840 443 թեստավորում։
Armeniatoday.news