Սննդի շղթայի 155 օբյեկտում հայտնաբերվել է 4 խախտում
Փետրվարի 14-ին և 15-ին ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետության սննդի շղթայի 155 օբյեկտում՝ վերահսկելու համար հակահամաճարակային կանոնների պահպանումը: Այդ մասին ասված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջում:
«Խախտումներ հայտնաբերվել են 4 տնտեսվարողի մոտ, կազմվել են արձանագրություններ:
Հիշեցում. հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտ մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով»,-նշված է գրառման մեջ:
1lurer.am