Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Մեզ համար հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունն աշխատանքային կարևորագույն ուղղություններից մեկն է լինելու, քանզի ինքս խիստ կարևորում եմ ձեր դերը պետական կառույցների կայացման գործում։ Այն ներուժը, գիտելիքներն ու փորձը, որ ունեն մեր մարզի կազմակերպությունները, հաստատ, մեր համագործակցության արդյունքում կարող է մարզի հիմնահարցերի լուծմանը ծառայել»,- նշել է Շիրակի մարզպետը։



Ծավալվել է անմիջական զրույց ու քննարկում, որի ժամանակ ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են իրականացրած ծրագրերը, որոնք հիմնականում վերաբերել են համայնքային զարգացմանը, կրթական, սոցիալական ոլորտներին։

Երկուստեք կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է  տալու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ու լուծում պահանջող հարցերին ճիշտ արձագանքել և լուծման օպտիմալ ճանապարհով շարժվել։



Անդրադարձ է եղել նաև մարզպետին կից մասնագիտական խորհուրդների ձևավորմանը, քաղհասարակության ներկայացուցիչներն հանդես են եկել առաջարկություններով։

Որպես հանդիպման արդյունք` նախատեսվում է քննարկված առաջարկություններից ձևավորել և մշակել քայլեր՝ ուղղված քաղհասարակություն-կառավարություն արդյունավետ երկխոսությանը մարզային մակարդակում:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն