Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 բեռնատար ավտոմեքենա
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 16-ին, ժամը 09:37-ին ահազանգ է ստացել, որ Տաթևի վանքին հարակից տարածքում առկա են արգելափակված ավտոմեքենաներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 բեռնատար ավտոմեքենա:
Armenpress.am