Ինչպեսեւ սպասվում էր` Ազգային անվտանգության ծառայությունն իր հերոսական «բացահայտումները» բերեց կպցրեց 44-օրյա պատերազմին: Երեկ երկրորդ հաղորդագրությունը տարածեցին` դեռ չավարտված նախաքննության մասին, եւ հայտարարեցին, որ պետական դավաճանության եւ լրտեսության մեջ մեղադրվող անձինք այդ գործունեությունը ծավալել են նաեւ պատերազմի ժամանակ` «գործակալական ցանցում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով քառասունչորսօրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ»։ Դրանով «հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների եւ այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։

Պետության հիմքերը խարխլող, տարածքային ամբողջականությանը սպառնացող, պատերազմի դաշտում անձնվիրաբար մարտնչող անձանց կյանքը վտանգող հակապետական գործունեության արդյունքում հակառակորդն անօդաչու թռչող սարքերի եւ հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ կատարել է տեղային հստակ խոցումներ՝ շարքից հանելով հայկական զորամիավորումները, խոչընդոտելով նրանց առջեւ դրված խնդիրների իրականացումը»։ Եթե սրան գումարենք նաեւ 44-օրյայի քննիչ հանձնաժողովի ձեւավորման փաստը, ակնհայտ կդառնա, որ իշխանությունը մի խնդիր է լուծում` պատերազմում պարտության մեղքը բարդել շարքային զինծառայողների վրա, իսկ «գերագույն գլխավոր հրամանատարին» ջրից չոր դուրս բերել:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն