Մարտական ​​գործողությունների համար Ուկրաինայի ծախսերը մեկ ամսում կազմել են  մոտավորապես 10 միլիարդ դոլար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը՝  տնտեսական զարգացմանն ուղղված քննարկման արդյունքներով։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել նախագահի գրասենյակի տնտեսական բլոկի ղեկավարի և նախարարների կաբինետի հետ»,- ասվում է նախարարության կայքում։

«Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ ուկրաինական պետությունը ռազմական գործողությունների մեկ ամսում ծախսել է մոտ 10 միլիարդ դոլար»,- հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։ 

Զելենսկիի հետ  հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Ուկրաինայում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, դիտարկվել են վառելիքի ներկրման դիվերսիֆիկացման և էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված քայլերը, հայտնում է նախագահի գրասենյակը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն