ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը Ռուսաստանին այլընտրանքներ է փնտրում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարաբերությունների ոլորտում։

«ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ոչ միայն իրացման առանցքային շուկա է, այլև հայկական տնտեսության համար հիմնական տեսակի ռեսուրսների գլխավոր մատակարարը։

Ռուսաստանի համար դժվար չի լինի փոխարինել Հայաստանից ներմուծվող ապրանքների մատակարարումները։

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները էական չեն։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում կասկածում են, որ ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին կարող են առաջարկել գազի գնի վերաբերյալ նմանատիպ պայմաններ։

«Հարավկովկասյան երկաթուղին» ռուսական ընկերության «անվճար» ակտիվ չէ։ Դրա վերաբերյալ պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում Հայաստանի կողմից Ռուսաստանից լրացուցիչ վճարումներ պահանջելը կլինի անհիմն»,- նշել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ