Հրաժարվել պատերազմից, ինքնին դեռևս չի նշանակում ապրել խաղաղության պայմաներում
Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Պատերազմը մարդկության ամենամեծ ձախողումներից է, սակայն հրաժարվել պատերազմից, ինքնին դեռևս չի նշանակում ապրել խաղաղության պայմաներում։
Պատերազմը շարունակվում է նաև այն ժամանակ, երբ կրակոցները դադարում են, բայց մարդուն ասում են.
-քո տունն այլևս քոնը չէ.
-քո գերեզմանին այլևս չես կարող այցելել.
-քո պատմությունն այստեղ ավարտված է.
-եթե փորձես հիշել քո անցյալը, կարող է նոր պատերազմ լինել…
Ասել է թե՝ երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, իսկ հետո պատերազմով շարունակում վախեցնել, ուրեմն դու դեռ պատերազմի մեջ ես…»:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































