Լիտվան այլևս բնական գազ չի ներկրում Ռուսաստանից. Այդ մասին լուրը շաբաթ օրը հաստատել է Բալթյան Հանրապետության էներգետիկայի նախարարությունը։

«Լիտվայի գազատրանսպորտային համակարգը գործում է այս ամսվա սկզբից՝ առանց Ռուսաստանից ներկրվող գազի»,- ասվում է զեկույցում։ Ինչպես նշել է գործակալությունը՝ հղում անելով Հանրապետության «Amber Grid» ցանցի օպերատորին, ապրիլի 2-ի դրությամբ ռուսական հումքի ներմուծումը  Լիտվա-Բելառուս գազային հանգույցով զրոյական է։ Էներգետիկայի նախարարությունից պարզաբանել են, որ Վիլնյուսի համար ակտուալ չէ Ռուսաստանի Դաշնության պահանջը՝ ռուբլով վճարել գազի մատակարարումների համար։

Լիտվան իրեն բնական գազով ապահովում է ծովով Կլայպեդա նավահանգստի տերմինալի միջոցով։

Վիլնյուսը պնդում է, որ տերմինալը հակակշիռ է դարձել ռուսական գազային մենաշնորհին։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն