65 տոկոս պետության, 35 տոկոս համայնքային միջոցներով իրականացվել են Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքները, հայտնում են Շիրակի մարզպետարանից:



Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 49 մլն 716 հազար դրամ է։



Ընդհանուրը 2150 մետր երկարությամբ ներքին ցանցի Սարագյուղ և Բավրա բնակավայրերի շինարարական աշխատանքներն ավարտված են, Ղազանչի բնակավայրում էլ մոտենում են ավարտին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն