Մեղրիում տեղակայված ռուսական սահմանապահ 2393 զորամասի 67-ամյակի առթիվ Մեղրի են ժամանել բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր:

Մեղրիի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը շնորհավորելով զորամասի հրամանատար-գնդապետ Ա. Բուրշտինին՝ շնորհակալություն է հայտնել ծառայողական պարտականությունները՝ ՀՀ պետական սահմանի պաշտպանությունը, գերազանց կատարելու համար:

Օրն ամփոփվել է զինվորական տոնական համերգով:

«Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատում կողք կողքի ծանր ծառայություն են մատուցում Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների լավագույն ներկայացուցիչները։ Նրանք իրենց համատեղ ծառայությամբ բազմապատկում են ձևավորված բարեկամական, բարիդրացիական դարավոր ավանդույթները: Զորամասի անձնակազմն իր կերտած պատմության ընթացքում դրսևորել է բացառիկ նվիրվածություն ազգաբնակչությանը, պետական սահմանի հուսալի պաշտպանության համար պատասխանատվության խոր գիտակցում, ինչի համար մենք երախտապարտ ենք»,- ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ, որին կից հրապարակված են նաև լուսանկարներ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն