Armenian Helicopters ընկերությունը հանրությանը ներկայացնում է նոր և ինքնատիպ վայր։ Այն յուրահատուկ է, չկրկնվող։

Երևան-Գառնի մայրուղի 6/14 հասցեում այսուհետ կգործի Altezza-ն, որտեղ հնարավոր կլինի անցկացնել յուրատեսակ համերգներ, կորպորատիվ միջոցառումներ, էքսպո-ցուցադրություններ, հարսանիքներ և այլ միջոցառումներ։

Armenian helicopters ընկերության կոմերցիոն բաժնի ղեկավար Ամալյա Առուստամյանը, ազդաևաևելով նոր և ինքնատիպ տարածքի գործունեության մեկնարկի մասին, վստահություն հայտնեց, որ այն կդառնա մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման յուօրինակ վայր:

Ընկերության կոմերցիոն բաժնի ղեկավարը միևնույն ժամանակ նշեց, որ Altezza անունը պատահական չի ընտրվել. «Altezza» իտալերենից թարգմանաբար նշանակում է բարձրություն, թռիչք, ինչն էլ խորհրդանշում է ընկերության գործունեությունը:

Altezza-ն իր մեջ ներառում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու համար` կանաչապատ մեծ տարածք, մեծ տերասսա, 1000 ք.մ. մակերեսով և 12 մ բարձրությամբ անգար, հյուրանոցային և հանգստի սենյակներ, VIP Հանդերձարաններ, հագեցած խոհանոց, սանհանգույցներ։ Բացի այդ, տարածքում կգործի շուրջ 500 մեքենայի համար նախատեսված կայանատեղի։

Altezza-յում կայանալիք միջոցառումները կկազմակերպի և կհամակարգի Background Production ընկերության պրոֆեսիոնալ թիմը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն