«Ուրբան» հիմնադրամը 17500 եվրո կհատկացնի սահմանամերձ Բերքաբերում խաղահրապարակ և մարզասրահ կառուցելու համար
Սահմանամերձ Բերքաբերը կունենա լուսավոր, բարեկարգված և անհրաժեշտ ենթակառուցվածքներով օժտված խաղահրապարակ և մարզասրահ:
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ Իջևան խոշորացված համայնքի Բերքաբեր բնակավայրում ամբողջությամբ կբարեկարգվի մանկապարտեզի հարակից տարածքը, որը ներկայումս ծառայում է որպես խաղահրապարակ։ Կկառուցվի նաև մարզասրահ՝ օժտված անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 17500 եվրո է, որն ամբողջությամբ հատուցվելու է հիմնադրամի կողմից։