Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Հայաստան–Թուրքիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով։

Կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով այդ հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև այդ աշխատանքով է պայմանավորված դրանց իրագործումը, իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն