ՀՀ կառավարությունը նախնական հավանություն է տվել Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու առաջարկին, այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համապատասխան փաստաթղթերն արդեն ներկայացրել է Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Մուլտի գրուպ» ընկերությունը։

«Մենք կարծում ենք, որ դա կմեծացնի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»,- ասել է վարչապետը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է մի շարք վարչական որոշումներ ընդունել և հույս հայտնել, որ համապատասխան գերատեսչությունները ժամանակին կքննարկեն այդ հարցը, որպեսզի ծրագիրն իրականացվի ըստ նախատեսվածի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն