ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր «Սթարմուս» միջազգային գիտական փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի հրավերով մասնակցել է ոչ պաշտոնական նախաճաշի՝ քննարկելու փառատոնի ընթացքը, զարգացումներն ու ազդեցությունը ոլորտի համար։

«Ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող յուրօրինակ հանդիպումներն ու միջոցառումները, որոնց անցկացումը Հայաստանում իրապես փոխելու է գիտության մասին ընկալումները, ինչպես նաև միջազգային հանրության շրջանում Հայաստանը ներկայացվելու է որպես հարուստ գիտական ժառանգությամբ երկիր։

Քննարկվեցին ոլորտի ներգրավվածության ու հնարավոր փոխգործակցության հեռանկարները, ներկայացվեցին փառատոնը համատեղ ուժերով համահայկական տոն դարձնելու տարաբնույթ առաջարկներ ու հնարավորություններ»,- գրել է Հարությունյանը Ֆեյսբուքի էջում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն