ՍԹԱՐՄՈՒՍ միջազգային գիտական փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի հրավերով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է ոչ պաշտոնական նախաճաշի՝ քննարկելու համար փառատոնի ընթացքը, զարգացումներն ու ազդեցությունը ոլորտի համար։ Նա այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ներկայացվել է փառատոնի ծրագիրը, սպասվող յուրօրինակ հանդիպումներն ու միջոցառումները, որոնց անցկացումը Հայաստանում իրապես փոխելու է գիտության մասին ընկալումները, ինչպես նաև միջազգային հանրության շրջանում Հայաստանը ներկայացվելու է որպես հարուստ գիտական ժառանգությամբ երկիր։

Քննարկվեցին ոլորտի ներգրավվածության ու հնարավոր փոխգործակցության հեռանկարները, ներկայացվեցին փառատոնը համատեղ ուժերով համահայկական տոն դարձնելու տարաբնույթ առաջարկներ ու հնարավորություններ»,- գրել է Արայիկ Հարությունյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն