Տաշքենդում տեղի է ունեցել ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նիստը
Տաշքենդում տեղի է ունեցել ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 61-րդ նիստը: Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում:
Հնարավոր է սա 5 մարդ և ներսումը-ի նկարն է
«ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից պարգևատրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանը։
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 30-ամյակի կապակցությամբ և ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման ոլորտներում ներդրած ավանդի և անձնական ներդրման համար ԱՊՀ գործադիր կոմիտեի նախաձեռնությամբ ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարմինների ղեկավարները և մասնագետները պարգևատրվել են համապատասխան դիպլոմներով և ԱՊՀ գործադիր կոմիտեի շնորհակալագրերով»,- նշված է գրառման մեջ։